Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեզոսի կարողությունը համարժեք է ԱՄՆ ՀՆԱ-ի 0,89%-ին․ #Forbes

13:05, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
Բեզոսի կարողությունը համարժեք է ԱՄՆ ՀՆԱ-ի 0,89%-ին․ #Forbes

Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի անձնական կարողությունը նոր ռեկորդ է սահամնել՝ գերազանցելով 180 միլիարդ դոլարը, գրում է Forbes-ը։

Բեզոսի կարողությունն աճել է Amazon ընկերության բաժնետոմսերի գների բարձրացման պայմաններում: Հրապարակման համաձայն, հուլիսի 8-ին Amazon-ի կապիտալիզացումը հատել է 1,54 տրիլիոն դոլարը: Քանի որ Բեզոսին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 11%-ը, ապա նրա կարողությունը գերազանցել է 182.6 միլիարդ դոլարը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
     Ըստ Bloomberg-ի՝ Բեզոսի կարողությունը համարժեք է ԱՄՆ ՀՆԱ-ի 0,89%-ին և կազմում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքի 3%-ը:

8459 | 0
Facebook