Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Այսքանից հետո ՍԴ մտնելու երե՞ս ես ունենալու». Արման Բաբաջանյան

04:35, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
«Այսքանից հետո ՍԴ մտնելու երե՞ս ես ունենալու». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 08/07/2020-ի մամլո հաղորդագրություն Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով. «Չորս դիմողները միջնորդել են Եվրոպական դատարանին՝ կարգադրել Հայաստանի կառավարությանը՝ կասեցնել սահմանադրական փոփոխությունների (այսինքն՝ Սահմանադրության) պահանջները և պահպանել իրենց պաշտոնները»:

Հրա՛յր, այսքանից հետո ՍԴ մտնելու երես ես ունենալո՞ւ։ Պաշտոնդ պահպանելու համար դիմում ես Հայաստանի Սահմանադրության գործողությունը կասեցնելու պահանջով, ու քեզ թվում է՝ Հայաստանի քաղաքացին դա քեզ ներելո՞ւ է»։

| | |
4144 | 2
Facebook
COMMENT.am