Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 12 միլիոնը

09:50, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 12 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12 143 777-ի՝ համաձայն worldometers.info կայքի տվյալների: Միևնույն ժամանակ, COVID-19-ի հետևանքով մահացել է 550 949 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 7 միլիոն բուժառու։

Աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը 1 միլիոն մարդու հաշվով կազմում է 70,7:
     Երկու շաբաթից պակաս ժամանակահատվածում վարակվածների թիվն ավելացել է 2 միլիոնով:
     Բոլոր դեպքերի մեկ քառորդն արձանագրվել է Միացյալ Նահանգներում (3,05 միլիոն), որին հաջորդում է Բրազիլիան (1,71 միլիոն), Հնդկաստանը (742,4 հազար): Ռուսաստանը չորրորդ տեղում է (700,7 հազար):

7536 | 0
Facebook