Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Xiaomi-ն թողարկել է «խելացի» զուգարանակոնք՝ ավտոմատ կափարիչով և բարձրության կարգավորմամբ

21:15, կիրակի, 12 հուլիսի, 2020 թ.
Xiaomi-ն թողարկել է «խելացի» զուգարանակոնք՝ ավտոմատ կափարիչով և բարձրության կարգավորմամբ

Xiaomi-ն իր Youpin հարթակում գործարկել է Jenner XS ամբողջովին ավտոմատացված «խելացի» զուգարանակոնքը:
     Սարքավորման ավտոմատացված կարգավորման համակարգն արտոնագրված է ընկերության կողմից։ Նստատեղի բարձրությունը կարող է փոփոխվել 415-ից մինչև 515 մմ, ուստի Jenner XS-ի օգտագործումը առավելագույնս հարմարավետ կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
     Խելացի զուգարանակոնքն առաջարկում է փափուկ և արդյունավետ ջրային մաքրման տեխնոլոգիա, որից հետո ակտիվանում է տաք օդի գործառույթը։
     Կափարիչն ավտոմատ կերպով բարձրանում է, երբ ինչ-որ մեկը մոտենում է, և ինքնուրույն փակվում, ուստի հարկավոր չէ ձեռքով դիպչել:
     Զուգարանի նստատեղն ունի ջերմաստիճանի հնգաստիճան կարգավորում, ինչը հարմարավետ է դարձնում դրա օգտագործումը նաև ձմռանը:
     Jenner XS-ի արժեքն ավտոմատացված կափարիչով տարբերակի դեպքում կազմում է 800 ԱՄՆ դոլար, իսկ ձեռքով բացվող տարբերակի դեպքում՝ 665 ԱՄՆ դոլար։

Xiaomi-ն թողարկել է «խելացի» զուգարանակոնք՝ ավտոմատ կափարիչով և բարձրության կարգավորմամբ
11223 | 0
Facebook