Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Առաջիկայում կպահանջենք մի քանի նախարարի հրաժարական». ԼՀԿ պատգամավոր

00:20, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
«Առաջիկայում կպահանջենք մի քանի նախարարի հրաժարական». ԼՀԿ պատգամավոր

«Մենք մշակում ենք գործընթաց և առաջիկայում կպահանջենք մի քանի նախարարի հրաժարական»,- «168 ժամ»-ի եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը:

Նա նշել է, որ ընդդիպադիր խմբակցությունն, ընդհանուր առմամբ, դժգոհ է Ատոմ Ջանջուղազյանից, նախկինում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, որոնք, ըստ պատգամավորի, կարող էին ավելի լավ աշխատել:
     Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության գործունեությունից` պատգամավորն ասել է, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները երբ մեկնարկեն, քննություն ընթանա, և հետո, եթե մեղավորներ հայտնաբերվեն, ապա դրանով կզբաղվեն համապատասխան մարմինները. «Հանձնաժողովի գործառույթը պատժելը չի լինի»,- ասել է Հրանտ Այվազյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Առաջիկայում կպահանջենք մի քանի նախարարի հրաժարական». ԼՀԿ պատգամավոր
5528 | 0
Facebook