Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով

21:30, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
     Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հ. Ա.-ն է:

Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

5212 | 0
Facebook