Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանրամասներ՝ վաղը նախատեսվող Մոսկվա-Երևան չվերթից

20:55, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
Մանրամասներ՝ վաղը նախատեսվող Մոսկվա-Երևան չվերթից

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է. ««S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթի մասին

Հայտնում ենք, որ սույն թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 12։40-ին «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը:

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով www.S7.ru կայքից կամ ընկերության օդանավակայանի տոմսարկղից (երրորդ մուտքի հարևանությամբ)։

Ավիաընկերության փոխանցմամբ՝ տոմսի արժեքը սկսած 8 հազ․ ռուբլի է: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»:

4631 | 0
Facebook