Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էշ-էշ խոսելուց ու գրելուց առաջ մի քիչ ձեր ռեմբոյի փոշոտված անցյալը փորփրեք». Մկրտիչ Իսրայելյան

21:05, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
«Էշ-էշ խոսելուց ու գրելուց առաջ մի քիչ ձեր ռեմբոյի փոշոտված անցյալը փորփրեք». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս սահմանապահ Մովսես և Բերքաբեր գյուղերի ճանապարհն է։ Ֆեյսբուքից եմ վերցրել էս նկարը, որը նոր է արված։ Ուրեմն էս կողմերում առաջին անգամ եղել եմ 2004-2005 թվականներին, Քոչարյանի այցն էի լուսաբանում։ Գազելով էինք անցնում էս ճամփեքով, փոշու ու կեղտի մեջ կորել էինք մինչև վերադարձանք Երևան։ Էն ժամանակ մտածում էի, որ նախագահը եկավ, տեսավ էս վիճակը ու ինչ որ բան կփոխի, գոնե ճանապարհը կբարեկարգի։ Դրանից հետո մի քանի անգամ էլ եմ եղել էտ կողմերում, բայց ոչ մի փոփոխություն։ Երկու սռոկ նախագահ մնաց, բայց Մոսվսեսի ճանապարհը էդպես էլ փոշու ու կեղտի մեջ թողեց։ Նրա էն ֆան ակումբի անդամներին ասեք՝ գոնե «ջուջլով» պոիսկ տան տեսնեն, թե որտեղ է Մովսեսը ու ինչքան կարևոր ռազմավարական նշանակություն ունի այն երկրի համար։ Էշ-էշ խոսելուց ու գրելուց առաջ մի քիչ ձեր ռեմբոյի փոշոտված անցյալը փորփրեք»:

10022 | 0
Facebook