Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քանյե Ուեսթը մտադիր է ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու․ #Forbes

15:10, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
Քանյե Ուեսթը մտադիր է ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու․ #Forbes

Ամերիկացի ռեփ երգիչ Քանյե Ուեսթը պատրաստվում է առաջադրվել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու: Այս մասին նա հայտնել է Forbes ամսագրին տված հարցազրույցում:

«Ես կառաջադրվեի որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, եթե չլիներ [գործող նախագահը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը] Թրամփը: Եթե Թրամփը մրցում է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու»,- ասել է Ուեսթը: Նա նշել է, որ այլևս չի պաշտպանում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին Թրամփի կողմնակիցն է եղել:

Միևնույն ժամանակ, երաժիշտը քննադատել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ով առաջադրված է Դեմոկրատական կուսակցությունից՝ հիշեցնելով Բայդենի խոսքերը՝ «եթե դուք չեք քվեարկում իմ օգտին, ուրեմն դուք մուգ մաշկ չունեք» նախադասությունը։

Ընտրարշավի կարգախոսը կլինի «Այո՛»-ն:

8167 | 1
Facebook