Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիմակ չդնելու դեպքում արդյոք ունենալո՞ւ ենք տուգանքների ավելացված չափ». Նաիրա Զոհրաբյան

13:25, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
«Դիմակ չդնելու դեպքում արդյոք ունենալո՞ւ ենք տուգանքների ավելացված չափ». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին հետաքրքրվեց՝ արդյոք ունենալո՞ւ ենք տուգանքների ավելացված չափ՝ դիմակ չդնելու դեպքում տուգանքը դարձնել բաց տարածքներում 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում՝ 50 հազար դրամ:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ օրենքի նախագիծը շրջանառությունից հանված է. «Նախագիծն այս պահին շրջանառությունից ընդհանրապես հանված է, դիմակների տուգանքների չափի հետ կապված կան տարբեր քննարկումներ, բայց մեր խմբակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտել այս փուլում դա բերելու, շրջանառությունից հանված է, բայց ես չեմ կարող բացառել որևէ մեկի փոխարեն, որ նման նախագիծ կարող է բերվել»,-ասաց նա:

4372 | 0
Facebook