Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում #COVID_19-ի դեպքերի թիվը գերազանցել է 700 հազարը

13:30, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
Ռուսաստանում #COVID_19-ի դեպքերի թիվը գերազանցել է 700 հազարը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 562 դեպք է հաստատվել (+0.9%), մահացել է 173 մարդ (նախօրեին՝ 198): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է РИА Новости-ն։

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 700 792։ Հիվանդության բռնկումից ի վեր մահացել է 10 668 մարդ։ Ապաքինվել է 472 511 հիվանդ (նախօրեին՝ 8 631)։

Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 621, Սանկտ Պետերբուրգում՝ 295, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 268, Իրկուտսկի շրջանում՝ 240, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 217։

4641 | 0
Facebook