Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը վերջին երկու ամսում տատանվում». Գևորգ Պապոյան

13:00, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
«Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը վերջին երկու ամսում տատանվում». Գևորգ Պապոյան

Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նա հետաքրքրվեց, թե հանձնաժողովն ուսումնասիրություն սկսե՞լ է, թե ինչու է հեղուկ գազի գինը վերջին երկու ամսում տատանվում: «Գինը, իմ գնահատականներով, 150-200 դրամ էր, հետո իջավ 90-100 դրամ, հետո բարձրացավ 150-160 դրամ: Ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ տատանումը»,- հարցրեց Պապոյանը:

Սեդրակյանը պատասխանեց՝ քանի որ բողոքները շատ են, իրականացվում է ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչով է դա պայմանավորված:

4707 | 0
Facebook