Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտը». Կարեն Հովհաննիսյան

01:10, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
«Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտը». Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Զաքիր Հասանովը և շտաբի պետը եղել են առաջնագծում, հանդիպել զինվորների հետ և տվել ցուցումներ՝ միշտ պատրաստ լինել մարտի։

Առաջին երեք նկարները վերցված են այսօր՝ 08․06․2020թ․ հրապարակված հաղորդագրությանը կից տեսանյութից։ Առաջին նկարում Զաքիրը կրում է կամուֆլյաժով դիմակ, երկրորդ նկարում՝ սև դիմակ, իսկ երրորդում արդեն դիմակ չի կրում ինչպես ինքը, այնպես էլ ԳՇ պետը։

Իսկ չորրորդ նկարը վերցրել եմ իսկապես դիրքեր այցելությունից (05.05.2020թ․), որտեղ կրում է սաղավարտ և զրահաբաճկոն։ Այստեղ նա իրականացնում է առավել անվտանգ հայելային դիտարկում, որի ժամանակ անգամ, եթե չկրի սաղավարտ և զրահաբաճկոն, կյանքին վտանգ չի կարող սպառնալ, քանի որ դիտարկումն իրականացվում է անվտանգ վայրից։ Իսկ եթե նայենք առաջին նկարին, որտեղ իրականացնում է սովորական դիտարկում առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, ապա վստահորեն կարող ենք ասել, որ Զաքիրն առնվազն չի եղել առաջնագծում։ Իսկ եթե ավելի հեռու գնանք, ապա կարող եմ ասել, որ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտ հաղորդագրությունը՝ ներկայացնելով տարբեր ժամանակների կադրեր»։

6687 | 0
Facebook