Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում վթարի հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին

10:40, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
Մոսկվայում վթարի հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին

Մոսկվայում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ, «Открытие» բանկի նախկին ղեկավար Ռուբեն Աղանբեգյանի որդին՝ Աբելը, հայտնում է Mash Telegram-ալիքը: Դեպքը տեղի է ունեցել Խամովնիկիում: 23-ամյա Աբել Աղանբեգյանը BMW S1000 RR սպորտային մոտոցիկլետի ղեկին մեծ արագությամբ բախվել է հետիոտնին, ով հայտնվել էր ճանապարհի երթևեկելի գոտում։ Միջադեպի հետևանքով երիտասարդն ընկել է մոտոցիկլետից և վնասել գլուխը։ Հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Իսկ հետիոտնը մահացել է նախքան շտապօգնության ժամանումը:

10044 | 0
Facebook