Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում աշակերտի են դանակահարել

23:35, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
Երևանում աշակերտի են դանակահարել

Այսօր՝ հուլիսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի և ևս մեկ անձի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողի անձը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

5243 | 0
Facebook