Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր պայթյունն է որոտացել

16:45, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր պայթյունն է որոտացել

Հզոր պայթյուն է որոտացել Թեհրանի Sepahan Boresh գործարանում: Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն երկու աշխատակից, երեք մարդ վիրավոր է:

Վնասվել է գործարանը և հարակից Saipa Press շենքը, որն զբաղվում է ավտոմեքենաների համար մամլիչ մասերի արտադրությամբ: Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած միջադեպը:

Անցյալ երեքշաբթի՝ հունիսի 30-ին, Թեհրանի հյուսիսում գտնվող բժշկական կլինիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 19 մարդ:

Երկու օր անց` հուլիսի 2-ին, իշխանությունները տեղեկացրել էին Նաթանզեում (Սպահանի նահանգ) ուրանի հարստացման գործարանի հրդեհի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհեր չեն եղել:

Հուլիսի 4-ին պայթյուն էր որոտացել Ահվազ քաղաքի էլեկտրակայանում։

Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր պայթյունն է որոտացել
Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր պայթյունն է որոտացել
6401 | 0
Facebook