Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անտառպաշտպանության չիրականացված միջոցառումների հետևանքները». Այսեր Ղազարյան

16:15, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
«Անտառպաշտպանության չիրականացված միջոցառումների հետևանքները». Այսեր Ղազարյան

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անտառպաշտպանության չիրականացված միջոցառումների հետևանքները... Նկարներում և տեսանյութում ներկայացված անտառամասը գտնվում է Ապարան քաղաքից մոտ 4կմ հեռավորության վրա, արևելյան կողմնադրության լեռնալանջին (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 2100 մետր): Արբանյակային պատկերի միջոցով հատկորոշվել է մոտ 32 հա կաղնու վնասված անտառամաս, որի տերևային մակերեսը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է տարազույգ մետաքսագործի թրթուրների կողմից:

Բազմիցս խոսվել է այս և մյուս նմանատիպ վնասատուների/հիվանդությունների կենսագործունեության արդյունքում առաջ եկած խնդիրների մասին: Թեպետ, ըստ տարբեր աղբյուրների, մշակվել են ծրագրեր, պայքարի միջոցառումների մի ամբողջական շարք, սակայն պատկերն այժմ հետևյալն է...

Հարգելի պետական այրեր, գործով զբաղվեք, ամոթ է...

Ի դեպ, ֆեսբուքյան էջումս տեղադրված ապօրինի հատումների վերաբերյալ նյութերի մասով ի՞նչ նորություն ունեք. ո՛չ հերքում եք, ո՛չ հաստատում...»:

3469 | 0
Facebook