Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն առցանց սովորող արտասահմանցի ուսանողներից պահանջում է լքել երկիրը

19:40, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
ԱՄՆ-ն առցանց սովորող արտասահմանցի ուսանողներից պահանջում է լքել երկիրը

Միացյալ Նահանգներում սովորող արտասահմանցի ուսանողներն ստիպված կլինեն լքել երկիրը, եթե այն հաստատություններում, որտեղ նրանք կշարունակեն ուսումը աշնանը մեկնարկող ուսումնական տարում, ուսուցումն ամողջովին առցանց լինի: Այս մասին ասված է Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման (Immigration & Customs Enforcement, ICE) կողմից տարածված հաղորդագրությունում։ Սահմանափակումները կվերաբերեն F-1 և M-1 վիզա ունեցող ուսանողներին։ Նաև նշվում է, որ այն ուսանողները, որոնց համալսարանները որոշում կկայացնեն անցնել առցանց կրթության, չեն տրամադրվի երկիր մուտք գործելու արտոնագրեր։

ԱՄՆ-ում մնալու համար ուսանողները կարող են տեղափոխվել մեկ այլ ուսումնական հաստատություն, որտեղ դասերն անցկացվում են ոչ առցանց: «Հակառակ դեպքում, ուսանողները կարող են բախվել ներգաղթի հետևանքների հետ՝ ներառյալ երկրից արտաքսումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

13263 | 0
Facebook