Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 5-ով

13:15, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 5-ով

Վրաստանում հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 958, ապաքինվել է ևս 8 մարդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 5-ով, գրում է Sputnik Georgia-ն՝ հղում անելով Stopcov.ge-ի տվյալներին։ Կարանտինում է գտնվում 3 902 քաղաքացի, մահացել է 15 պացիենտ, ստացիոնար բուժում է ստանում 202 հիվանդ։

Ապաքինվել է 838 պացիենտ։ Հիշեցնենք՝ կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել էր փետրվարի 26-ին։

5105 | 0
Facebook