Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«34 տարվա թալանչի համայնքապետին ուզում են հետ բերեն»․ Եղեգնուտում իրավիճակը լարված է

10:10, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
«34 տարվա թալանչի համայնքապետին ուզում են հետ բերեն»․ Եղեգնուտում իրավիճակը լարված է

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում լարված իրավիճակ է։ Բնակիչները պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում: «34 տարվա մեջ մենք մի լումա չենք տեսել, որ ներդնեն, ով իրան ընտրում էր, տվյալ մարդու հայաթը տանում, ավազ էր լցնում: Ավազն էլ ուզում էիր, ասում էր՝ տարեք ավազի փողը մուծեք, տանենք, լցնենք ձեր հայաթը»,- ասաց բողոքի դուրս եկած գյուղացիներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց. «Յոթ քրեական գործ կա վրեն, թալանի գործ կա, հրաժարական ա տվել, հըմի մարզպետն ուզում ա բերի, դնի գյուղապետ. ըտենց բան տեսե՞լ եք Նիկոլի թվին»:

4312 | 0
Facebook