«Ջրայիկ կեմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հունիս-հուլիս ամիսների համեմատ, այս տարի դեռևս Սևանա լիճը չի «ծաղկել»։
Սևանա լճի «ծաղկման» հիմնական պատճառներն են․
1․ Սևանա լիճ թափվող կոյուղաջրերը, որոնք ամբողջությամբ լիճ են լցվում առանց զտման։ Ի դեպ կոյուղաջրերը լցվում են ոչ միայն բնակավայրերից, այլ նաև լճի հարակից հատվածներում առկա սպասարկման և ժամանցի օբյեկտներից։
2․ Լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ:
3․ Բարձր ջերմաստիճանը, կլիմայական փոփոխությունն ու քամիների ինտենսիվությունը, որոնց պատճառով էլ նորմայից մի քանի անգամ ավելանում է գոլորշիացումը։
4․ 1940-ականներից Սևանա լճի մակարդակի կտրուկ իջեցման հետևանքով վնասվել է լճի սառը շերտը, որը կվերականգնվի մակարդակի բարձրացման հետ զուգահեռ։
Սևանա լճի «ծաղկման» առաջին դեպքը եղել է դեռևս 1964-ին։
հ․գ․ Սևանա լիճը իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար և այդ տեսակետից՝ ՀՀ ռազմավարական գերակայական նշանակություն ունեցող բնական պաշար: