Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերիլին Մոնրոյի թաշկինակը փրկել է Փարիզի թատրոնը

00:30, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
Մերիլին Մոնրոյի թաշկինակը փրկել է Փարիզի թատրոնը

Մերիլին Մոնրոյի թաշկինակը սնանկացումից փրկել է Փարիզի «La Comédie Italienne» իտալական կոմեդիայի թատրոնը։ Թաշկինակը վաճառվել է 300 հազ․ եվրոյով։
     Արդյունքում ղեկավարությունը վճարել է պարտքերը և շարունակել աշխատանքը։ Հայտնի դերասանուհու մետաքսե թաշկինակը պատկանել է թատրոնի հիմնադիր և ռեժիսոր Ատիլիո Մագիլիին։ Երկար ժամանակ նա պահել է այն թատրոնի նախասրահում՝ որպես թալիսման։
     Մահվանից երկու տարի առաջ Մոնրոն թաշկինակը մոռացել է Նյու Յորքի «Waldorf Astoria» հյուրանոցի զուգարանում, այնուհետև այն հայտնվել է նկարիչ Էնդի Ուորհոլի մոտ։ Հետո նա թաշկինակը նվիրել է կոլեկցիոներ Լեո Կաստելիին, ով էլ իր հերթին՝ Ատիլիո Մագգիլին:
     46 տարի առաջ (1974թ․) ստեղծված թատրոնը Փարիզում միակն է, որը դել արտե ոճի կատակերգություններ է բեմադրում։

7244 | 0
Facebook