Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ». Հակոբ Կարապետյան

21:10, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
«Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Երևանի համայնքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։

Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ»:

3033 | 0
Facebook