Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել

18:10, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել

Ինչպես հայտնել էինք, հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, ինչպես նաև ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները։

«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել։ Նշվում է, որ ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատն ու հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը՝ նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6039 | 2
Facebook