Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եղեգ» ՓՀԷԿ-ը շրջակա միջավայրին հասցրել է 3.813.821 դրամի չափով վնաս

04:15, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
«Եղեգ» ՓՀԷԿ-ը շրջակա միջավայրին հասցրել է 3.813.821 դրամի չափով վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը։

Հաշվարկվել է 3.813.821 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

3325 | 0
Facebook