Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 205 հազարը

13:20, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 205 հազարը

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 205 հազարը։ Այդ մասին Twitter միկրոբլոգի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանը։ Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 46 414 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1 148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 19, ապաքինման` 1 188 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 205 758-ի, մահացել է 5 225 մարդ, ապաքինվել` 180 680-ը:

4412 | 0
Facebook