«Չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին»․ Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, թանկագին բարեկամներ, ընկերներ, նախ և առաջ առողջություն և շուտ ապաքինում եմ ցանկանում բոլոր հիվանդներին, իսկ մնացյալին՝ ամուր առողջություն։ Աստծո կամքով կհաղթահարենք այս համավարակը։ Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր» են, որ ինքը կինո չի նկարում։ Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իմ վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը, որի համար այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Ներողություն եմ խնդրում ձեր ժամանակն այս չնչին հարցով ծանրաբեռնելու համար։ Միևնույն ժամանակ ուրախ լուր եմ ուզում հայտնել։ Համավարակի պատճառով, ժամանակավորապես չեղարկված, իմ գրած պիեսի բեմադրության փոխարեն, շուտով լույս կտեսնի գիրքը։ Այն յուրահատուկ է նրանով, որ գրքում տեղադրված նկարներն ունեն QR կոդ, որի օգնությամբ կարող եք նաև դիտել ներկայացման համար բեմադրված տեսարանները։ Անհրաժեշտ է ընդամենը հեռախոսի տեսախցիկը պահել QR կոդի վրա և դիտել տվյալ տեսարանը։ |