Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գողապետության ո՞ր խորշում էին սրանք տասնամյակներով սննդի քուջուջ անում». Լևոն Շիրինյան

04:05, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
«Գողապետության ո՞ր խորշում էին սրանք տասնամյակներով սննդի քուջուջ անում». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ որտեղից այսքան օրապակաս ռաբիս վերլուծաբան -քաղաքագետներ՝ տաբեր փեշակի տեր ու տարբեր ոլորտներից, որոնք սրտաճմլիկ կաղկանձով իրենց գավառամտությունից ծնված անձնական տհասությունն օրնիբուն ներկայացնում են որպես ազատագրվող Հայաստանի կործանում:

Նայում ես ու մտածում, ավելի շուտ ուզում ես հիշել, թե սրանք Գողապետության որ խորշում էին տասնամյակներով սննդի քուջուջ անում` բարեկեցիկ կյանքի իրեմց փայն ապահովելով: Ականջդ կանչի հանճարեղ հայ՝ Մեծն Ռափայել Պատկանյան»:

7279 | 1
Facebook