Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես ազատվել կրկնակզակից․ 5 պարզ խորհուրդ

20:30, կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.
Ինչպես ազատվել կրկնակզակից․ 5 պարզ խորհուրդ

Կզակի հատվածում առաջացած ճարպը բավականին տարածված խնդիր է և կապված է ոչ միայն ավելորդ քաշի, այլև գենետիկական առանձնահատկությունների, տարիքի և որոշ հիվանդությունների հետ: Ահա 5 միջոց կրկնակի կզակից ազատվելու համար․
     1. Վարժություն ծնոտի համար
     • Բացեք և փակեք բերանը
     • Ծնոտը շարժեք մի կողմից մյուսը
     • Ստորին ծնոտը առաջ քաշեք և վերադարձրեք սովորական դիրքի
     • Կատարեք ծնոտի շրջանաձև պտույտներ
     • Կատարեք դեմքի անկանոն շարժումներ

2. Վարժություններ պարանոցի համար
     Կարելի է կատարել պառկած, նստած կամ կանգնած. Կարևոր է, որ հնարավոր լինի պարանոցը շարժել տարբեր ուղղություններով. Սակայն պետք չէ գլուխը շատ հետ տանել։ Բոլոր շարժումները կատարել այնպես, որ հանգստացնեք և ավելի ճկուն դարձնեք մկանները:
     3. Դեմքի պիլինգ և մաքրում
     Այս միջոցները պետք է օգտագործել գոնե շաբաթը մեկ անգամ։ Կարող եք օգտագործել պատրաստի կոսմետիկ միջոցներ կամ պատրաստել բնական սքրաբ տան պայմաններում։ Օրինակ, վերցրեք աղացած սուրճ, աղ, շաքարավազ և սոդա․ պատրաստի խառնուրդը քսեք մաշկին և 1ր մերսող շարժումներով տարածեք։ Նախընտրելի է այն օգտագործել քնելուց առաջ։
     4. Խոնավացում բնական յուղերի միջոցով
     Խոնավացումը շատ կարևոր է մաշկի ձգողականությունը պահպանելու համար։ Կարելի է օգտագործել տան պայմաններում պատրաստված լոսյոն․
     Բաղադրատոմսը՝
     100գ․նշի կամ կոկոսի յուղ
     15 կաթիլ թուրինջի եթերայուղ
     5 կաթիլ լավանդայի եթերայուղ
     10 կաթիլ վարդի եթերայուղ
     Խառնուրդը կիրառեք օրը երկու անգամ՝ առավոտյան և քնելուց առաջ: Այս բնական յուղերը նպաստում են ավելորդ հեղուկի հեռացմանը, ճարպի այրմանը և նպաստում մաշկի առաձագականությանը։
     5. Կավով դիմակներ
     Կավով դիմակները պարունակում են հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են մաշկին։ Սակայն կարևոր նախապայման է, որ այն պատրաստվի ապակե կամ կաերամիկայից տարրայի մեջ։ Խորհուրդ է տրվում կավը խառնել մածունի, այլ ոչ թե ջրի հետ։
     Արագ արդյունք ստանալու համար հարկավոր է համատեղել վարժություններն ու բնական միջոցների օգտագործումը։

9239 | 0
Facebook