Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կրոնական քարոզը դպրոցից ռադ անելը ճիշտ է». Արմեն Աղայան

02:10, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
«Կրոնական քարոզը դպրոցից ռադ անելը ճիշտ է». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին Եկեղեցու պատմություն առարկան հանրակրթական ծրագրում ընդգրկելն ամենաանհեթեթ ու խիստ մերժելի որոշումներից մեկն էր։ Հիմա, կարծես թե, այդ սխալը փորձում են ուղղել, ու մի վայնասուն է բարձրացել։ Անգամ աշոտյաներն են առիթավորվել։

Նիկոլի կառավարությունը, որոշ դրական բաներին զուգահեռ, հազար ու մի սխալ է արդեն գործել, հազար ու մի վնաս է արդեն հասցրել երկրին։ Սխալների մի մասը կապված է հենց նախկին սխալները չվերացնելու ու անգամ այդ սխալ ընթացքը պահպանելու հետ։ Մյուս մասն ազգային հիմնախնդիրների էությունը և կարևորությունը չհասկանալու հետ։ Բայց կոնկրետ այս դեպքում ու հենց ազգային տեսակետից կրոնական քարոզը դպրոցից ռադ անելը ճիշտ է և նույնիսկ մեկ տարի ուշացած»։

14606 | 5
Facebook