Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում նոր հակառեկորդ է սահմանվել

16:05, կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.
Իրանում նոր հակառեկորդ է սահմանվել

Իրանում կորոնավիրուսով վարակվածության նոր ռեկորդ է արձանագրվել համավարակի սկզբից ի վեր: Այնտեղ վերջին մեկ օրում Covid-19-ից մահացել է ռեկորդային թվով մարդ՝ 163 վարակակիր: Նախորդ հակառեկորդը գրանցվել էր հունիսի 29-ին՝ 162 մարդ: Իրանում մեկ օրում արձանագրվել է վարակի 2560 նոր դեպք, ընդհանուր վարակվածների թիվը 240438 է:

Ամբողջ ժամանակահատվածում զոհերի թիվը հասել է 11571-ի, բուժվել է 201330 մարդ:

7516 | 0
Facebook