«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես էլ եմ գործակալ, բայց՝ ժողովրդավարական արժեքների։
Ցանկացած երկրի ազդեցության գործակալ առաջ է մղում այդ երկրների շահերը, իսկ իմ համար առաջնային են Հայաստանի շահերը։
Բայց երբ խոսում ենք ժողովրդավարական արժեքներից, չենք կարող չնկատել, որ Ռուսաստանը թե՛ իր ներսում, թե՛ դրսում տարածում է հակաժողովրդավարություն։
Արդյունքում՝ գործնականում Ռուսաստանի ազդեցության գործակալները աշխարհում և Հայաստանում տարածում են հակաժողովրդավարական արժեքներ»: