Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անուշ Թորանյանը՝ Փարիզի փոխքաղաքապետ

11:05, շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.
Անուշ Թորանյանը՝ Փարիզի փոխքաղաքապետ

Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնում, գրում է Nouvelles d'Armenie հրատարակությունը:
     Պայքարն ընթացել է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի և Եվրոխորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջև, ով արմատներով թուրք է:
     Անուշ Թորանյանը ծնվել է 1991 թվականին՝ Փարիզում, ստացել է միջազգային հարաբերությունների և իրավաբանական բարձրագույն կրթություն, աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ 2018 թվականին ընտրվել է ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն։

Անուշ Թորանյանը՝ Փարիզի փոխքաղաքապետ
7679 | 1
Facebook