Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհը մեկ քայլ ավելի է մոտեցել քաղցկեղի հաղթահարմանը

22:30, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Աշխարհը մեկ քայլ ավելի է մոտեցել քաղցկեղի հաղթահարմանը

Սինգապուրցի հետազոտողները կարող են մշակել քաղցկեղի բուժման նոր մեթոդ։ Նրանք բացահայտել են առանցքային մեխանիզմի առկայությունը, որը պատասխանատու է քաղցկեղածին ուռուցքների զարգացման համար։
     Խոսքը MBLN1 հատուկ սպիտակուցի մասին է։ Ըստ գիտնականների՝ հաճախ քաղցկեղով հիվանդանում են այն մարդիկ, ում օրգանիզմում այն ցածր քանակությամբ է։ Հետազոտողների տվյալներով՝ MBLN1-ի ցածր պարունակություն է հայտնաբերվել 2018-ին քաղցկեղով հիվանդների 49%-ի մոտ:
     Պարզվել է, որ այս սպիտակուցը կարգավորում է ԴՆԹ-ի «վերականգնումը»․ այն կարող է ճնշել օնկոգենեզը, ինչպես նաև՝ աղիներում ու կաթնագեղձերում մետաստազների զարգացումը։
     Եթե բջիջներում այս սպիտակուցի քանակությունը բավարար չէ, ապա դա կարող է հրահրել քաղցկեղային բջիջների առաջացմանը, ինչը հիվանդությունը դարձնում է ավելի դժվար բուժելի։
     Չնայած որ չկան այս բուժման կլինիկական փորձարկումները, սա կարող է դառնալ կարևոր հայտնագործություն քաղցկեղի գրեթե 50% դեպքերի բուժման համար։

7042 | 0
Facebook