Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՃՈ-ն տեղեկացնում է

20:40, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
ՃՈ-ն տեղեկացնում է

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու, ինչպես նաև արագ և արդյունավետ սպասարկում իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունք գրանցելու և տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով անհրաժեշտ է Ձեր դիմումներն առցանց ուղարկել yerevani.hqb.grav@roadpolice.am էլեկտրոնային փոստով:

5929 | 0
Facebook