Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ա՛յ դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող պրոեկտ». Քրիստ Հովսեփյան

02:15, շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.
«Ա՛յ դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող պրոեկտ». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք ու ձեր թիմակիցները համերաշխությունի՞ց եք խոսում, դո՛ւ, որ ուսադիրներդ վաճառեցիր 30 արծաթով։ Դո՛ւ, որ կարողացար ներքին համաձայնությունների շնորհիվ թալանչիներին փախցնել մեր երկրից։ Դո՛ւ, որ ԱՄՆ֊ում գաղտնի հանդիպում ունեցար Գագիկ Խաչատրյանի հետ և երաշխիքիներ տվեցիր, որ գա Հայաստան՝ չի կրի իր պատիժը։ Դո՛ւ, որ նախկին ռեժիմի մութ գործերը կազմակերպողներից ես եղել։ Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ։ Ախր ա՛յ դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող պրոեկտ, դու ու քո թիմը մեր երկրի ու պետության խարանն եք։ Քեզ մեր քաղաքացին նմանեցնում է Դավիթ Շահնազարյանի և Գուրգեն Եղիազարյանի հետ»:

9192 | 1
Facebook