Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի բանկերից մեկում 83 տոննա կեղծ ոսկի է գրավադրվել

16:25, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Չինաստանի բանկերից մեկում 83 տոննա կեղծ ոսկի է գրավադրվել

Չինական ոսկի վերամշակող Wuhan Kingold Jewelry ընկերության կողմից 83 տոննա կշռով ոսկու ձուլակտորներ են կեղծվել, հայտնում է Regnum-ը՝ հղում անելով Caixin-ին։ Գործակալության տվյալներով՝ ձուլակտորները պատրաստված են եղել պղնձի խառնուրդից, իսկ վերևի հատվածում պատված են եղել ոսկով: Ընկերությունը կեղծված ձուլակտորները գրավադրել է և դրանց դիմաց ստացել 20 միլիարդ յուան (2,8 միլիարդ դոլար) գումար։

Նշվում է, որ 83 տոննա ոսկին համարժեք է Չինաստանում ոսկու տարեկան արտադրության 22%-ին, կամ՝ երկրում առկա ոսկու ընդհանուր պաշարների 4%-ին:

10358 | 0
Facebook