Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ պատասխաններից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան»․ Արսեն Թորոսյան

14:10, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
«Իմ պատասխաններից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան»․ Արսեն Թորոսյան

«Վկայի կարգավիճակով էի հրավիրվել, բավականին երկար պատասխանեցի կողմերի հարցերին։ Գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, և որոնք, հնարավոր է, փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,- դուրս գալով դատարանի շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով նիստը։ Վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Արսեն Թորոսյանը հրավիրվել էր դատարան
3761 | 0
Facebook