Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

13:55, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին, գրում է Интрефакс-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

«Էդուար Ֆիլիպն այսօր պաշտոնաթողության վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել հանրապետության նախագահին: Այն ընդունվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ֆիլիպը կշարունակի «կառավարության անդամների հետ միասին ընթացիկ ծրագրեր իրականացնել՝ մինչև նոր կառավարության նշանակումը»: Հրաժարականի պատճառները չեն հաղորդվում:

12259 | 0
Facebook