Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

13:35, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

Հուլիսի 3-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 10 662 536 է, մահացել է 516 209 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 10 874 174 մարդ, մահացել է 521 355 հիվանդ, ապաքինվել՝ 6 164 682-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 739 879 (մահացել է 128 740 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 449 858 վարակակիր (մահացել է 60 632 մարդ), Ռուսաստանը՝ 660 231 վարակակիր (մահացել է 9 668 մարդ), Հնդկաստան՝ 625 544 (մահացել է 17 834 մարդ), Պերու՝ 292 004 վարակակիր (մահացել է 10 045 մարդ), Մեծ Բրիտանիա` 285 268 վարակակիր (մահացել է 44 068 մարդ), Չիլի՝ 284 541 (մահացել է 5 920 մարդ) և Իսպանիա՝ 250 103 վարակակիր (մահացել է 28 368 մարդ):

4878 | 0
Facebook