Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6718 նոր դեպք

12:50, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6718 նոր դեպք

Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 718 դեպք է հաստատվել, մահացել է 176 մարդ (նախօրեին՝ 147) վարակվածների թիվը հասնում էր 667 883-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։

Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 659, մահացել է 34, ապաքինվել՝ 1 591 մարդ: Նոր դեպքեր են արձանագրվել Մերձմոսկվայում` 298, Սանկտ Պետերբուրգում՝ 263, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 271, Իրկուտսկի շրջանում՝ 249, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 229, Սվերդլովսկի շրջանում՝ 227: ՌԴ-ում նախօրեին ապաքինվել է 8 915 մարդ, ընդհանուր՝ 437 893, մահացել է 9 859 հիվանդ։

4756 | 0
Facebook