Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 55 հազար դեպք է հաստատվել

12:30, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 55 հազար դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 54 879 նոր դեպք, գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է: Եթե երկու շաբաթ առաջ հաղորդվում էր միջինում օրական 22 հազար նոր դեպքի մասին, ապա վերջին մի քանի օրվա ընթացքում վարակակիրների թիվը գերազանցում է օրական 40 հազարը: ԱՄՆ համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին չի բացառել, որ առաջիկայում ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի օրական 100 հազար նոր դեպք արձանագրվի:

4657 | 0
Facebook