Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը զանգահարել է հարազատներին»․ Նաիրա Զոհրաբյան

11:35, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
«Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը զանգահարել է հարազատներին»․ Նաիրա Զոհրաբյան

«Երբ ամեն ինչ տապալում են, մնում է ցինիզմն ու լկտի անպատասխանատվությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրապարակելով տեսանյութ։ Գյումրեցի տատիկի հետ կապված սկանդալային դեպքից հետո, պատգամավորը հայտնում է նոր դեպքի մասին և քանի որ չունի հարազատների թույլտվությունը, առայժմ չի հրապարակում ձայնագրությունը։ «Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը զանգահարել է, ասել՝ էս մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ո՞նց եմ, ի՞նչ եմ․․․ Այս մասին դեռևս չեմ բարձրաձայնում, քանի որ չունեմ թույլտվություն։ Կարևորը մորաքույրը գտնվել է, ողջ է, հիմա ում հուղարկավորել են՝ հուղարկավորել են»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հարազատներն արդեն դիմել են ոստիկանություն՝ արտաշիրիմում կազմակերպելու համար։

9645 | 0
Facebook