Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանի շենքը թալանել են

11:40, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Եվրոխորհրդարանի շենքը թալանել են

Բրյուսելում գտնվող Եվրոխորհրդարանի շենքը թալանվել է կարանտինի ընթացքում, գրում է Politico-ն: Նշվում է, որ հանցագործները գողացել են պատգամավորներին պատկանող 50 համակարգիչ, պլանշետներ և այլ իրեր։

Կողոպուտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շենքում գրեթե մարդ չի եղել: Հանցագործները խառնել են թղթերը, դատարկել պահարանների պարունակությունը` թանկարժեք իրեր գտնելու համար:

Մասնավորապես, գերմանացի պատգամավոր Նիկո Զեմստրոտը, ով երկու համակարգիչ է կորցրել, ասել է, որ հիասթափված է Եվրոխորհրդարանի անվտանգության գլխավոր տնօրինության արձագանքից, որը հայտնի է որպես DG SAFE:

Զեմստրոտը հայտնել է, թե տեղեկություն ունի, որ գողերը թալանել են 40-ից 100 պատգամավորի գրասենյակ։

Եվրոխորհրդարանի շենքը թալանել են
9147 | 0
Facebook