Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գիշերվա ժամը 2:40-ին, երբ Բաղրամյան պողոտայում նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են». Վարդան Սարգսյան

10:35, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
«Գիշերվա ժամը 2:40-ին, երբ Բաղրամյան պողոտայում նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են». Վարդան Սարգսյան

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ կից գրելով. «Չէ, էս նորմալ ա՞:

Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան պողոտայի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակն իջեցրել եմ (ոչ թե հանել եմ, այլ իջեցրել):

Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որն արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:

Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը, դա խախտո՞ւմ է:

Եթե այո՛, վճարեմ 10.000 դրամը»:

9133 | 2
Facebook