Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիտարկումներ ներկայացնելու ժամկետը բաց են թողել. «Ժամանակ»

08:55, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիտարկումներ ներկայացնելու ժամկետը բաց են թողել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խնդրանքով տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունը կազմելու փուլում հնարավորություն է եղել դիմելու և եվրոպական դատարանին դիտարկումներ ներկայացնելու գործի վերաբերյալ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից ՄԻԵԴ-ին այդ նպատակով դիմել է Ռուբեն Մելիքյանի ու Սիրանուշ Սահակյանի կողմից ստեղծված «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ ՄԻԵԴ-ը թույլ է տվել նրանց, սակայն իրենք ժամկետները բաց են թողել և չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել գործի վերաբերյալ։ Այդ փաստը ֆիքսվել է ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքում։

Մինչդեռ նույն գործով ՄԻԵԴ-ը թույլ է տվել դիտարկումներ ներկայացնել նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանինի։ Վերջինը ներկայացրել է իր դիտարկումները գործի հետ կապված, և ՄԻԵԴ-ը հաշվի է առել ու ընդունել է դրանք»։

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
2553 | 0
Facebook