Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչո՞ւ են այն տեղափոխել ՀՔԾ․ «Ժողովուրդ»

08:50, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչո՞ւ են այն տեղափոխել ՀՔԾ․ «Ժողովուրդ»

ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ և նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել և քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվի հենց Քննչական կոմիտեում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔԿ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշում է կայացրել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

«Չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, կամ ինչու է Քննչական կոմիտեի նախկին նախագահը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը կապ ունի հենց իր պաշտոնական գործունեության հետ, և թերևս իրավապահներին այդ մասով մանրամասներ են հայտնի դարձել»:

Մանրամասները՝ թերթի համարում։

4055 | 0
Facebook