Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդրանիկի փողոցում կրակոցների գործով երկու երիտասարդ է ձերբակալվել

16:25, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
Անդրանիկի փողոցում կրակոցների գործով երկու երիտասարդ է ձերբակալվել

Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ էր ստացվել՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր էին հայտնաբերել, այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը։

Արդյունքում` փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվել էր նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը և սկսվել էին նրանց հայտնաբերման միջոցառումներ։ Արդյունքում` նույն օրը Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվել էին։

Կրակոցներ Երևանում. երկու երիտասարդ ձերբակալվել է
4238 | 0
Facebook