Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

16:15, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի առողջապահական համակարգը դիմակայել է կորոնավիրուսի համաճարակին։ «Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բժիշկներն են եղել։ Մեր առողջապահական համակարգը դիմակայեց, բայց մենք չենք թուլացնի պայքարի աստիճանը, թեև այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հաղթել ենք»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսում արձանագրվել է վարակի 62 424 դեպք, որոնցից 306-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում և 6 մահ։ Ապաքինվել է 47 533 մարդ, մահացել՝ 398-ը։

7664 | 0
Facebook