Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարանտինը երկու անգամ խախտած Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

14:20, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
Կարանտինը երկու անգամ խախտած Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեյվիդ Քլարկը, ով երկու անգամ խախտել է համավարակի ժամանակ հայտարարված կարանտինի պահանջները, հրաժարական է ներկայացրել, հայտնում է Otago Daily Times-ը: Մարտի 25-ին Նոր Զելանդիայում կարանտինի սահմանումից հետո Քլարկը երկու անգամ խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը՝ առաջին անգամ այգում հեծանիվ է վարել, իսկ երկրորդ անգամ՝ լողափում ընտանեկան խնջույք կազմակերպել։
     Նախարարի թափուր պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի երկրի կրթության նախարար Քրիս Հիպկինզը:

6783 | 0
Facebook